Մեր մասին

Տնօրեն : ՆԱՐԵԿ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության անդամ: 2009թ-ից` ՀՀ Նկարիչների միության նախագահության անդամ...

Գրադարան :

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գրադարանը` հիմնադրված 1925թվականին, իրավմամբ համարվում է Երևանի ամենահին ու հարուստ գրադարաններից մեկը: Առաջին գրքերը թվագրվում են 1926թ., դրանք ռուսական գույքամատյանում գրանցված “Большая Советская Энциклопедия” հանրագիտարանի 55 հատորներն են, իսկ հայերեն լեզվով առաջին գրքերը եղել են Մարքս-Լենինիզմի դասականների աշխատությունները...

Համակարգչային կենտրոն :

Կենտրոնը բացվել է 2000թ. ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական և կապերի բյուրոյի հովանավորությամբ` ի հիշատակ անվանի տնտեսագետ, ակադեմիկոս, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած Աժ պատգամավոր Միքայել Քոթանյանի...

Մարզադահլիճ :

Հոկտեմբերի 11-ից գործում է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսումնական շենքին կից նորակառույց մարզադահլիճը` համալրված ժամանակակից բոլոր հարմարություններով, որը կառուցվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո...