Ցուցասրահ

2007թվականին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի կենսագրության մեջ նոր էջ բացվեց, երբ քոլեջը տեղափոխվեց նոր, հիմնովին վերանորոգված ուսումնական շենք: Նույն թվականի դեկտեմբերի 19-ից ուսումնական շենքին կից բացվեց “Թերլեմեզյան” ցուցասրահը, որը դեռևս իր եռամյա գործունեության ընթացքում արդեն հաստատուն քայլեր է անում հայաստանյան մշակութային կյանքում` իրականացնելով մեծածավալ ծրագրեր Հայաստանում և արտերկրում: “Թերլեմեզյան” ցուցասրահի կողմից կազմակերպվում են պարբերական ուսանողական, դասախոսական, ինչպես նաև ժամանակակից արվետագետների անհատական և խմբակային ցուցահանդեսներ, մրցույթներ, բարեգործական ակցիաներ և այլն: Ցուցասրահը բաց է բոլոր ստեղծագործող անհատների, արվեստասեր հասարակության առաջ: Մենք պատրաստ ենք կյանքի կոչելու բոլոր մշակութային արժեքավոր գաղափարները:

2013

15.02.2013 Ուսանողական ցուցահանդես

2012

4.12.2012 IV Գ Դիզայն 2012

07.11.2012 Ուսանողական ցուցահանդես ԱՇՈՒՆ 2012

27.04.2012 Նարեկ Կնյազյանի, Գրիգոր Դարբինյանի և Արտակ Մաթևոսյանի քանդակային ստեղծագործությունների ցուցահանդես

11.04.2012 Գարնանային ուսանողական ցուցահանդես

2011

21.12.2011 Տիգրան Հակոբյանի ծաղրանկարների ցուցահանդեսը Թերլեմեզյան ցուցասրահում

11.11.2011 Անահիտ Մարգարյանի, Անի Մարիկյանի, Աննա Մուրսալյանի և Լուսինե Համբարձումյանի “ամառային տպավորությունները” Թերլեմեզյան ցուցասրահում

2010

09.12.2010 “Հայկական որմնագորգի 40-ամյակին նվիրված” Փ.Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի "Դիզայն" բաժնի ուսանողների որմնագորգ ստեղծագործությունների ցուցահանդես

07.10.2010 Ուսանողական ցուցահանդես` նվիրված Անկախության տոնին

23.04.2010 «Կորուսյալ Հայրենիք. Ցեղասպանություն» ուսանողական ցուցահանդես-մրցույթ

2009

29.10.2009 Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների աշնանային ցուցահանդես

25.04.2009 «Կորուսյալ Հայրենիք. Ցեղասպանություն» հայ-չեխական ուսանողական ցուցահանդես-մրցույթ

2008

19.12.2008 Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդես

25.10.2008 Գագիկ Ղազարյանի գրաֆիկական և քանդակային ստեղծագործությունների ցուցահանդես